Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Վերջապես

Վերջապես
11.04.2014 | 16:49

Ապրիլի 10-ին կայացել է ՀԱԿ կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, ԲՀԿ նախագահ և խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի, «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը, որին մասնակցել են նաև ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ԱԺ ԲՀԿ պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նոր քաղաքական իրավիճակում համատեղ քաղաքական օրակարգի և գործողությունների ծրագրի ձևավորման հարցեր:

«Բարգավաճ Հայաստան»,
«Ժառանգություն» կուսակցության և
Հայ Ազգային Կոնգրեսի
համատեղ մամլո հաղորդագրություն

Դիտվել է՝ 1510

Մեկնաբանություններ